Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ ավարտեց երգը օրիորդ Մարիամը, ամենի, աչքը դարձան Կոմսի վերա, որ լսեն նորա կարծիքը այդ երգի մասին։ Բայց Կոմսը ոչինչ չասաց, միմիայն շնորհակալ եղավ օրիորդից, որ զվարճություն պատճառեց, երգելով ու ածելով, սակայն Կոմսի երեսը չէր ցույց տալիս, թե նա զգացած լիներ զվարճություն, դորա հակառակ մթնում և մթնում էր նորա դեմքը, որքան երգը մոտենում էր վերջանալուն։ Նորա հեղինակը էր ինքը Կոմսը, և երգի բովանդակությունը առած էր ստուդապես պատահած անցքից...

— Արդեն ժամանակ է դեպի տուն դառնալու,— ասաց Կոմսը և հրաժարական ողջույն տայով բոլորին, խոստացավ օրիորդ Մարիամին ներկա լինել Ցումի դալու ժամանակ։ Կոմսը անձնատուր լինելով տխուր մտածութենների դուրս գնաց Մահտեսի Թովմասի տանից։

ժ

Այն քաղաքի մեջ, ուր անցանում էին վերևում պատմած անցքերը, վաղուց ահա բնակվում էր պ. Հովնաթանյանցը։ Այս անունը առաջին անգամ պատահում է մեր ընթերցողներին, ուստի պարտականություն ենք համարում մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որ հետո կարողանանք ներս տանել մեր ընթերցողքը նորա տունը, այն րոպեին երբ Կոմս էմմանուելը անձնատուր եղած մելամաղձության ուղղում էր ընթացքը դեպի յուր օթևանը։

Պ. Հովնաթանյանցը, որպես, հայերի աչքով, մի փոքր ի շատե հարուստ վաճառականի գործակալ, դեռևս յուր երիտասարդության ժամանակ ուղարկված էր այստեղ։ Նա բավական միջոց հառաջ վարելով յուր պարոնի գործերը այս քաղաքում, իհարկե ոչ առանց անձնական օգտի, վերջապես դարձել էր նորան ընկերակից։ Բնության մեջ կա մի օրենք, եթե վնասվում է կամ խանգարվում է որևիցե զգայարանը մարդու, կամ այլ կենդանու կազմվածքի, իսկույն մի այլ զգայարան ավելի զորություն և նրբություն ստանալով կատարում է, գո՛նե կիսով չափ, այն խանգարված զգայարանի պաշտոնը։ Կույր մարդերի ձեռքի մատները կամ առհասարակ շոշափողական ջլերը այնպես զորանում են և նրբանում են, որ մի մաշված դրամ ևս շոշափելով կարող են հասկացնել կուրին դրամի որպիսությունը և արժեքը։ Տեսողությունը խոզ մարգերի նրբանում է և զորանում է մինչև այն աստիճան, որ առանց մի ձայն լսելու, միմիայն նայելով խոսողի բերանի, դեմքի և ձեռքերի շարժողություններին, խուլը կարողանում է հասկանալ, թե ինչ էր ասում նորա հանդեպ կանգնած մարդը։ Այն օրենքը, բնական և բժշկական գիտութենների