Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վերա, ո՛չ, ո՛չ. վաճառականությունը սուրբ բան է, պիտո է արդարությամբ և խղճմտանքով գործակատար լինել և այդ հանդիսում. ինչ որ աստված ստեղծել է, ամենայն ինչ բարի է, և պիտո է զգուշանալ, չմեղանչել արդարության ընդդեմ և չպղծել մի գործի սրբությանը։

— Դու կարծում ես թե աշխարհի երեսին հարստականքը արդարությա՞մբ ճարել են յուրյանը արծաթի կարողությունը, ոչ, սխալվում ես. շատ անգամ արյունի գին է այն, շատ անգամ մեծամեծ զրկողութենների գին. գաղտնիքը որով վարվում են առհասարակ վաճառականը, անմոտենալի են քեզ և քո նման մարդերի, ղուք ձեր բաբոյականությամբը և ճշմարտությամբը երբեք ճարելու չեք աշխարհի երեսին մի երևելի արծաթագլուխ։

— Եթե չճարենք ևս, գոնե մեր խիղճը մաքուր է և հոգին հանդարտ, գոնե չկա մի մարգ որ ասե, թե այս ինչ մարգը իմ արծաթը կերավ, ինձ ղրկեց և ինքը հարստացավ։ Բայց ինչ որ ասում ես դու, թե բոլոր հարուստ մարդիկ յոլրյանց հարստությունը ճարել են արյունով, զրկողութենով և այլ հանցանքներով, ես չեմ ընդունում այդ. կան մարդիկ, որ արդարությամբ վաստակում են և ամենակալ տերը օրհնել է նոցա վաստակը։

Երբ ավարտեցի խոսքս, պ. Խ. վերկացավ տեղից և բարյավ մնա ասելով խնդրում էր ինձանից յուր մոտ հյուր գնալ։ Ես զարմացա գորա անզգամության վերա, որովհետև այդքան կծու խոսակցոլթենից հետո, արդեն ինչ տեղիք կար իրյար հյոլրասիրելու։ Վերջապես գնաց պ. Խ...

Մեր բոլոր խոսակցոլթյունքը նորա հետ այն եղան, ինչ որ գրած է Հիշատակարանիս մեջ։ Այս խոսակցության մին բանի վերա միայն զարմացած եմ, թե ինչպես մի քանի մարդիկ տեղ են տալիս յուրյանը սրտի մեջ մի վայրախոսության և բանի տեղ են դնում Մեղուի ցնորարանությունքը. բայց չէ պիտո մոռանալ Ղազար Փարպերու առածը, «ըստ խոզի հարսնացելը կոյաջուր բաղանիք», այդպիսի տգետ և կամակոր գիշերածին գավակների և այնպիսի լրագիր։

Այսօր երեկոյին մի անստորագիր նամակ ստացա, շատ ծիծաղելի է նորա բովանդակությունը, այս պատճառով արտագրում եմ բառ առ բառ։


Պ. ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ.

Ես լսում եմ, որ դու հիշատակարան ես պահում տանդ և ամենայն օրում պատահած կամ լսած անցքերդ գրում ես այնտեղ, մանավանդ եթե մի արժանի ուշադրության բան պատահի, այս օրերս իմ բարեկամներից մինի հետ պատահեցա ես մի հազվագյուտ քաղաքավարի մարդու։