Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ Մարկոսի, Կիրակոսի, այլ աստուծո, որին մասնակից կարող ենք լինել Հիսուսի Քրիստոսի ձեռքով։ Այս շատ տխուր բան է, աստուծո ճշմարտությունը հալածվում է իմ թշնամիների ձեռքով, որովհետև իմ բերանով քարոզվել էր նա։ Ահա այն մեծախորհուրդ, և որքան մեծախորհուրդ, նույնքան չարախորհուրդ պատճառը մի ազգի, մի քաղաքի, որպես և Նախիջևանի հետ մնալու։— Այս բանը քանդել է մեր ազգի տունը, դա այն մրրիկն է, որ ցրել է հայոց ազգը աշխարհի չորս կողմը։ Այս ախտը մի անբարոյականություն է, և բնական հետևանք անդաստիարակության և անկրթության։ Եթե ունեցած էր Նախիջևանը մի ազգային, կամ եվրոպական բազմակողմանի ուսումնարան, որի խորհուրդը եղած լիներ պատրաստել կրթյալ և խելացի քաղաքացիք, գիտուն և լուսավոր վաճառականը, բանագետ երկրագործը, հմուտ բնագետք և այլն և այլն, այն ժամանակ ա՛յլ կլիներ ճշմարտության և նորա պաշտոնյաների վիճակը Նախիջևանի մեջ։ Միայն մի այդպիսի ուսումնարանն է, որ կարող էր հաշտեցնել երկու հակառակող բաժինները, ճշմարտոլթյուն քարոզելով նոցա, որ նվիրելով յուրյանը անձը ստության և խավարի սպասավորությանը, քարաձիգ և նետաձիգ էին լինում դեպի մյուս բաժինը, որի դրոշակի վերա լուսեղեն տառերով գրած էր — «ճշմարտություն»։

Այդ ուսումնարանի չլինելն է պատճառը, որ Նախիջևանի մեջ (ինչպես նաև ուրիշ տեղերում հայերի մեջ) մի զավակ, թող լինի նա ամենահարուստի որդի, աճում է և զարգանում է առանց ամենայն դաստիարակության և կրթության, աշխարհի լուսավորոլթենից միանգամայն օտար։ Մի այդպիսի զավակի բուսական և կենդանական կյանքերը կերպարանագործվում են, իսկ գլխավորը՝ բանական կյանքը, որով միայն պիտի զանազանվեր նա բուսականներից և շնչականներից, մնում է անկերպարան խավարի բաբելոնյան գերության մեջ, յար ծնողքի հավիտենական դատապարտության համար։ Այնտեղ, ուր չկա լուսավորության մի աղբյուր, ուր չկա տղաների և աղջիկների դաստիարակություն, ուր նյութականը և ժանգը հաղթահարել են աննյութը և անապականը, ուր չէ քարոզվում ուսումնարանի ամբիոնից սեր, ընկերասիրություն, ազգասիրություն, մարդասիրություն, առաքինություն, աշխատություն, արիություն և այլն, և այլն, ինչպես կարող են հառաջանալ այն բարի, բարի բաները, որոնց չլինելու վերա մորմոքվելով հառաջ եմ տանում իմ տխուր Հիշատակարանը, և որոնց միայնակ ծնողը ճանաչվում էր բարեկարգ, և ճշմարտությամբ ոգևորյալ մի ուսումնարան։

Քանի որ այդ քաղաքի պատվելի և մեր սիրական հասարակությունը շինելու չէ մի հոյակապ բուն ազգային դպրոց եվրոպական կարգերով,