Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմիջապես ինքը հասարակությունը մթնելով տեր և հոգաբարձու այդ աշխարհական դպրոցին, առանք մեջ բերելու հոգևոր մարդերի գործակցությունը, քանի որ կանգնեցնելու չէ մի այդպիսի աշտանակ լուսավորության, քանի որ դոցա երեխայքը, յուրյանց անունները հազիվ հազ գրել ուսանելով, պիտի գան ու գնան աշխարհից, քանի որ եվրոպական մեծավայել հոգևոր սեղանը պատրաստ դրած ու հայոց զավակը, հոգևոր սովից և քաղցից միանգամայն կիսամեռ ընկած, յուր խավար շրջակայքից պիտի նայի այդ լուսավոր և առատ սեղանին, առանց վայելելու նորան, Նախիջևանի դրությունը կմնա այնպես, ինչպես որ կա։ Բայց եթե միշտ խոսենք, այդպես ևս չէ կարող մնալ, որովհետև բնությունը դադար չունի, նա գտանվում է անդադար շարժողության մեջ, որ է նորա կյանքը. աշխարհի երեսին երկու բան կա,– այո , կամ ոչ.— հառաջ, կամ հետ.— լինել կամ չլինել: Այս հիմքերի վերա հարկավորաբար պիտո է մտածել, որ եթե Նախիջևանը հոգաբարձու չլինի հառաջ գնալու համար, ուրեմն անտարակույս պիտի հետ գնա, և պիտի չքանան այնուհետև մեր բարի բարի հույսերը, որ ունեինք այդ քաղաքից։

Իհարկե լսելու եմ այն սովորական պատասխանը, թե մի այդպիսի ուսումնարան մշտնջենավորապես պահպանելու համար, հարկավոր է մեծ արծաթագլուխ, թե քաղաքի գանձարանը չունի այնքան արծաթ, որ կարողանար դիմանալ այդ ծախքին։ Գիտեմ, և ընդունում եմ, այդ ճշմարիտ է. բայց դորա ընդդեմ կա և ասելիք։ Եթե կամենա քաղաքը, եթե հոժարի ճանաչել ճշմարտությունը, և հետ դնելով ամենայն կույր կամակորություն սրբե յուր վերայից անմիաբանության և գժտության արատը, եթե նույն ճանապարհով ընթանա, որով գնում են նորա ընտիր որդիքը, ճշմարտության և ազգասիրության քաջ նահատակները, այն ժամանակ կգոյանա և այդ արծաթագլուխը։

Քաղաքը յոթանասուն և հինգ տարի է, որ կա, դիցուք առաջին քսան և հինգ տարումը դժվար էր, բայց գոնե այս գարու սկզբից։ եթե հոգաբարձություն արած լինեին մի արծաթագլուխ գոյացնելու համար, արդյոք, հիսուն տարու մեջ, մի բան հառաջացած կլինե՞ր, թե ոչ։ Բայց այսպիսի հոգաբարձությունը ես բոլորովին անտես արած եմ տեսանում. և ո՛չ միայն այսչափ, այլև մինչև այսօր դեռ ևս հոգաբարձու չեն, Նախիջևանի լինելուց ուսումնարանի անունով, Հնդկաստանի մեջ թողած արծաթը ձեռք բերելու մասին, թեն հրատարակություն ևս եղավ դորա համար Կալկաթայի Ազգասեր օրագրի միջնորդությամբ[1]։ Ապա այս իրողությունը

  1. Ակնարկում է է «Ազգասերի» 1847 թ. № 60-ում տպագրված Մասեհ Բաբաջանի կտակը։ Օգտագործելով այն, որ այդ կտակի գործով, Նոր նախիջևանի հասարակությունն իրեն պատվիրակ է ընտրել 1860 թվականի վերջերին Նալբանդյանը մեկներ արտասահման հեղափոխական աշխատանքներ ծավալելու համար: