Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Աստ հանգչում է բնության մարդը,
Մարդը և ճշմարտության».
Ժիրարդենի գրեց ձեռքը
Տապանաքարիդ վրան։

Ծո՜ւնր եմ դնում ես այդ քարին,
Ութսուն յոթը տարուց ետ՝
Քեզ պատվում է հայի որդին.
Եվ նա՜, մա՜րդ է, վա՜րդապետ։


ԿՆԴՈԻԿ ՊՈՉԱՏԻ ԵՎ ՆՈՐԱ ՍԱՆՉՈ8Ի

ՄԿՐՏՈԻԹՅՈԻՆԸ

«Կնդուկ պոչատն է գալիս,
Ճամփա տուր, է՜, մե՜ր տղա,
Տե՜ս, հետն էլ ո՜ւմ քարշ տալիս»,
— Աստվա՜ծ, ճի՜շտ Սանչո Պանսա։
«Ասա՜, հաճի Կարապետ,
Ո՞ւր են կիտվել այդ հիմարք,
Ուզում են կռվե՞լ մեր հետ.
Ա՜հ, խելագար ապստամբք:
Ուզո՞ւմ են, որ մի խոսքով
Դորանց դժոխք ուղարկեմ,
Կամ նզովքի շանթերով
Շան սատակնե՞րը հանեմ»։
— Տե՛ր իմ, խնայե՛, հոգևոր
Մի՛ տալ պատիժ խիստ սաստիկ.
Մի՛թե չկա մարմնավոր
Մի ուրիշ հնար փոքրիկ.
Մի թուղթ, մի պստիկ նամակ.
Մի քանի սո՜ւտ... ի՞նչ վնաս...
Մյուսներին էլ օրինակ...-
Խոսքը բերանը մնաց
«Տո՛, այդ կնդուկ պոչատին
Քաշեցեք կպրե կարաս,
Մի բաբաթի մկրտվին