Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես կատարելությունք, հանցանքը ձևացուցել էին առաքինություն, այն ժամանակ, առանց ամենայն տարակուսի, այդ տեսակ ստախոս գրքերը և լրագիրքը ո՛չ թե միայն ընդունելություն գտանելու չէին ազգի կողմից, այլև դատապարտվելու, որ հրապարակում այրվեին դահճի ձեռքով, որպես հոգեսպան գործիք խավարի բռնակալության:

Մեր ազգը երկար ժամանակ, կամ ավելի ճիշտ և լավ ասելով սկզբից մինչև այսօր, դաստիարակվելով սուտ ազգասերների ուղղությամբ, առաջնորդվելով նոցա ձեռքով, արդարև այս րոպեիս բացարձակում է յուր խարդախ ազգասերների ձայնի արձագանքը։ Նա սովորել է լսել ամենայն օր գովասանության, և այդ պատճառով այժմյան ժամանակումս ճշմարտության ձայնը թվում է նորան որպես մի օտար աշխարհից եկած ձայն։ Այդ ձայնը հասանելով նոր ա ականջին վշտացնում է նորան, նա ասում է,— այս ի՜նչ բան է, մեզ մինչև այժմ գովել են, պատվել են, այժմ մի քանի պարոններ բոլորովին այլ ուղղությամբ վարվում են մեր հետ, ինչո՞ւ բացում են մեր պակասությունքը. ինչու հրապարակում են մեր վերքերը... Մեք առողջ ենք, հիվանդ չենք, մեզ դեղ չէ հարկավոր, ունինք զՄովսէս և զմարգարէս, և կարոտ չենք այն պարոններին, որ ամենայն րոպե ծակում են մեր սիրտը,,. Այս պատճառով, ճշմարտությունը հնչում է հայոց ազգի ականջին որպես ձայն բարբառս հանապատի, որպես մի քամի, որի ուստի դալը և ուր գնալը չկամի նա հասկանալ։ Մյուս կողմից սուտ ազդասերք և մյուսերը, արդարացնելով ազգի գանգատը, հավելացնոլմ են դեռևս,— դուք ի՜նչ զարմանալի մարդիկ եք, ինչո՞ւ ձեր արծաթով անարգանք դնում եք ձեր համար, եկեք մեր մոտ.... Ձեզ հարկավոր չէ նոցա դեղը.... թանկագին է, մեք ավելի՜ դյուրին գնով մկնդեղ կտանք ձեզ, այդ շատ լավ է, և ի՜նչ հարկավոր է ձեզ կյանք և շարժողություն, դուք մեր ձեռքումը պիտո է լինիք որպես մի լոկ մեքենա, որպես մեոյալ դիակ, դուք կամք չունիք... Ձեզ և հարկավոր չէ լեզու և բանականություն, մտածեցեք մեր խելքով...

Ահա՜ մեր բոլորի ներկա դրությունը, այն սարսափելի խոցը, որ դարերով ճարակելով մեր ազդի հոդին և մարմինը աշխատում է վերջապես բոլորովին մեռուցանել նորան։ Եվ այդպիսի անկարgությունք եղել են և լինել ու են միշտ անկիրթ ազգերի մեջ, որպես նաև մեր ազդի մեջ։ Ամենայն ժամանակ բաների նոր կարգը պատերազմ ունի հին կարգի հետ, լույսը խավարի հետ, առաքինությունը մոլության հետ, ճշմարտությունը ստության հետ. այսպես է աշխարհի կարգը, այո՛, և նախախնամության կամքը, որ ընտրյալքը երևին։ ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազդի կյանքը։ Եվ որպես հարդի է այն հայելին, որ ճիշտ