Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շփոթ ատենին վճարած տուքանաց հաշվույն հետը անուրանալի պատմությունն ընենք:

Հինգերորդ, արտոնություն կտա՞, որ դատարկաշրջիկ և ծռաքայլ Մխիթարյան համախոհի մը տարիներով Փարիզի մեջ ըրած անառակությունները տեղերովն ու վկայություններովը ցույց տանք ու մսխած ստկին հաշիվն ու պատմությունը ընենք։

Վեցերորդ, արտոնություն կտա՞, որ Մխիթարյան համախոհի մը երիտասարդությանը ատենին երկու տեսակ հանդերձից նկարագրությունը ընելեն ետև, մեկովը Ֆոպլասին, մյուսովն ալ Թառթյուֆին ունեցած նմանության պատմությունն ընենք, ու այս օրվան ունեցած իր պատվավոր և Աոաջկա վիճակովը մերկանդամ ազգին աոջևը խայտառակենք...

Յոթներորդ, արտոնություն կտա՞, որ Պոլիսի Մխիթարյան համախոհաց վրա քիչ մը խոսինք ու ազգայնոց կամացը դեմ և մեր աչաց առջևը տներուն մեջ ելնել մտնելով իրենց ըրած անզգամությանը մանրամասն նկարագրությունն ընենք։

Բայց մենք այսպիսի խնդիրներու մեջ մտնելու և Մխիթարյան համախոհին օրինակավը ժողովրդյան մեջ գայթակղություն ձգելու միտք չունինք. միայն թե այս վերջիններուն համար գերապայծառ Հասունին [1] խրատ կտանք, (ան ալ իրեն կրոնակցած օգտին համար) թե կա՛մ յուր իրավասության տակը գտնվող քահանայքն (ըստ արևելյան սովորության) ամուսնացնե, կա՛մ անոնց համար վանք շինե ու երկաթյա պատուհաններուն առջևն ալ մեյմեկ զինվոր կայնեցընե, և կամ ամենքը ժողովե Վեննտիկ ղրկե...

Բայց ինչո՞ւ մեր նպատակեն շեղելով ուխտերնուս դեմ ըրինք, մեր դրության հիմը և միտքը դատել կամ պատասխան տալ չէր, այլ միայն կատակել զհամախոհս Մխիթարյանց. ուրեմն շարունակենք մեր խոսքը։

Անանուն Փեփե Մարիձայի մը զավակ ելավ տետրակ մը հանեց, որով անուն և ածականազարդ չարիք չթողաց ազդին վրա գրավ, մենք ալ զհամախոհս մարդիկ կարծելով, ելանք ինք զինքնիս (եթե ոչ անուշությամբ, գեթ իրավամբ) բանավոր կերպիվ պաշտպանեցինք և բացեի բաց մերժեցինք այն անարժան հայհոյությունքը, որ իրենց սքեմին և ապարանի մամալներուն տակեն ելած էին. հիմա նույնը նորոգող և

  1. Գերապայծառ Հասուն ասելով, հասկանում է պապական հայերի պատրիարքը Կոստանդնուպոլսի մեջ։ Սա որպես փրոփականդադի թշնամի է մխիթարյանց, և մխիթարյանք փոքր ինչ ընդդիմություն ցույց տալուց հետո, խոնարհական և մեղայական նամակներով, թերևս ընծաներով ստիպվեցան նորա սիրտը առնուլ: