Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վերին աստիճանի կարոտության, որ զգում է մեր պատմությունը, որի շատ երեսները դատարկ են, եթե եվրոպականի ակնոցով նայենք այդ պատմության վերա;

նամակիս խորհուրդը այն է, որ խնդրեմ Ձեզանից, Հիշատակարանիդ միջնորդությամբ, առաջարկել մի խնդիր — մի՞թե չէ կարելի մի ընկերություն կազմել մեր ազդի անդամների մեջ, այսպիսի անունով. «Հայոց պատմության և հնության ընկերություն» այնպես, որ անդամ լինելու ցանկություն ունեցող հայը վճարե ամենայն տարի երեք մանեթ արծաթ, մինչև որ ընկերության գանձարանը ուժ առնու և կարողանա ինքնորեն գործ կատարել, առանց վերստին ծանրաբեռնելու յուր պատվելի անդամքը։ Ես մտածում եմ, որ Տաճկաստանի հայերի մեջ ևս կլինին հազարավոր մարդիկ, որ ուրախությամբ սրտի կցանկանային մասնակից լինել մի այդպիսի ընկերության։ Իմ կարծիքը այնպես է, որ և Ռուսիայի հայք հետ մնալու չէին այս բանից, ըստ որում պատմության չլինելը արդեն զգում են շատերը։

Եվ ի՛նչ ծանրություն էր հայոց ազգի անդամների համար տարին երեք արծաթ վճարել, որ ներկայումս Տաճկաստանի հաշվով ասել է 54 զուռուշ. մի՛թե սակա՞վ են այն մարդիկը, որ ուժ ունեին ամենայն թեթևությամբ վճարել այս քանակությունը արծաթի։ Ես դարձյալ չեմ տարակուսում, եթե միայն ընկերությունը հաստատվեր անխարդախ հիմքերի վերա։

Ընկերության խորհուրդը կլիներ յուր գոյացուցած արծաթով ամենայն խնամով և հոգաբարձությամբ հոգալ այն բոլորը, ինչ որ պատմության համար անհրաժեշտ էին, որպես աղբյուրներ կամ նյութեր, օրինակի համար.

1. Ընկերությունը կհոգար հին ձեռագիրների տպագրությունը, հայտնի բան է, հանձնելով բանագետ և ուսումնական մարդերի քննել և համեմատել այդ ձեռագիրքը ուրիշ օրինակների հետ և այլն և այլն։

2. Կորոներ ամենայն տեղ ազգի մեջ, թե յուր անդամների և թե հատուկ այս բանին նվիրված առաքյալների ձեռքով, այն բոլոր գործերը, որոնց անունը միայն մեզ հասած լինելով գիտենք։

3. Կհավաքեր զանազան տեղերից ազգային պատմության, կամ ժամանակագրության վերաբերյալ հիշատակներ և լույս կհաներ նորանց տպագրությամբ։

4. Կփորեր և կքրքրեր այն տեղերը, ուր կարծիք կային, թե պիտի լինին հեթանոս հայերի մեռածների մնացորդքը;

5. Գտանված հնությունքը, օրինավոր և ուսումնական քննությամբ կհրատարակեր համորեն ազգի գիտության համար