Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Իսկ հարսն ի՞նչպես, քույրն ի՞նչպես։
«Ցնցվո՜ւմ էին մկանունք,
Եվ խլրտում, գալարվում,
Շողում նրա վառ աչկունք.
Կույս գրկումը իր ջերմին
Մերթ պոկում էր ու թողնում,
Մերթ շոշափում Ադամին,
Մերթ հևում էր, մերթ ուռչո՜ւմ,
Թռչում էին հեշտանքի
Հառաչանքները... ինչպես գետ՝
Կրծքից քրտինքն էր հոսում․..»։
Ադամն էլ չէր մնում ետ,
Մերթ մի համբույր էր դրոշմում
Կույսի շուշան շուրթերին,
Հուզմունքից շունչն սպառվում,
Եվ մերթ կրծքով իր ուժգին
ճմլում փափուկ, ձյունափայլ
Նռների պես կաթնագեղ
Ստինքների լուսափայլ
Պտուկները վարդագեղ։
— Երանությո՜ւն խելահեղ․․.
Զի այդ շարժմանը ժամանակ
Հեշտին՝ անոթն ընտրության
Եռ է գալիս շնչի տակ
Վարդի — մեծն բալասան...
Ամե՜ն․ եղավ հոտանո՜ւշ
Ընծայաբերումն բնության
Եվ դրախտից հեշտալի
Արտաքսվեցավ զույգն այն
Փշոց աշխարհն, ուր Եվան
Սնում է ցավո՜վ մինչ այսօր,
Թեև եկել է Մեսիան։
— Իսկ Ադա՞մը.— «Դեռ քրտնո՜ւմ է»։