Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Է իսկույն, դայեկին ճանապարհ տալու համար։ Մոտ է գալիս դայեկը և տեսանում է, որ մի քանի վայրկյան ժամանակ կա մինչև երեխայի ծնանելը, խնդրում է մի ջրով լցրած աման, բերում են նորան մի արծաթի ոսկեզօծ աման, ջրով լիքը։ Դայեկը ձգում է նորա մեջ արոտը և նայելով նորան ավետիք է տալիս, թե ծնանելու զավակը արու էր։

Իսկույն մի ուրախացուցիչ էլեկտրականություն անցանում է բոլոր հանդիսականների մեջ, և սկսում են նոքա մինը մյուսի ականջին շշնջել Մանուշակ դայեկի վարժ լինելը յուր գործի մեջ։ ժամանակը գալիս է, երեխայն ծնանում է արդարև արու։

Երեխայի առաջին ձայնի հետ միասին սկսանվում են երաժշտությունքը, բացվում է շնորհավորական հացկերությունը։ Բայց գայեկը վերմակ կամ այլ պաստառներ խնդրելով նորածինը փաթաթելու համար, բերում են նորան թանկագին դիպակից վերմակներ, հոլանդյան կտավից սփռոցներ և այլն, և այլն։ Գայեկը իսկույն ճանաչում է այս բաները, թե ո՞րը նոցանից տեսել է որ ծննդկանի մոտ․..[1]

  1. Նախիջևանցիք, մանավանդ կանայք, հալած յուղի տեղ ընդունում են մեզիմեն աղեկների գոյությունը, և մեծ վարկ ևս ունին նոցա վերա։ Եթե պատահի խոսակցության մեջ արտաբերել մեզիմեն տղեկ բառը, իսկույն սորանից հետո կհավելացնեն. «կանաչ ու կարմիր կենա թաթն ետևը, կրունկն առջևը»։ Առաջին նախադասությունը, որպես թե բարեմաղթություն է, իսկ երկրորդը մի թալիսմանական դատապարտություն, այնպես, որ թե կամենար ևս մեզիմեն աղեկը վնասել, չէր կարող, պատճառ, նորան բարի էր մաղթել խոսողը։ Իսկ թե մեզիմեն աղեկը ապերախտ գտանվելով, այնուամենայնիվ, ցանկանար մի վնաս տալ, այն միջոցին, իսկույն, ոտքի թաթը ետ կդառնար և կրունկը հառաջ, որով և կկապվեր նորա ընթացքը։ Այսպիսի հասկացողության մեջ ծնած օրերից տոգորված լինելով, նախիջևանցի կանայքը, շատ անգամ նկատում են յուրյանը արկղների մեջ պահած հանդերձեղենների վերա, կամ նորածին մանուկի հարկավորելու պաստառների վերա դեղին բծեր (լեքե) իսկույն ասում են, երբ տեսանում են այս բիծը, թե այն հանդերձը կամ պաստառը գործ են ածել մեզիմեն աղեկները։ Նոցա հավատալով, մեզիմեն աղեկներր գալիս են գիշերով, հանում են այդ հանդերձքը, գործածում են նորանց, և աքաղաղը չխոսած ետ են բերում դարձյալ։ Ինչպես չհավատան այսպիսի բաների նախիջևանցի կանայք. այն անմեղ և անկիրթ արարածքը, մինչև ծնած օրերից սկսած դաստիարակվում են այսպիսի նախապաշարմունքների և նանրահավատության մեջ յուրյանց պառավների ձեռքով, երբ հարգելի Մանուշակ դայեկի նման շատերը, պատահելով մեզիմեն աղեկների մոտ, և ճանաչելով այս կամ այն տիկինին պատկանած հանդերձը կամ պաստառը,. իսկույն ասում էին նորանց, թե տեսել էին այն բաները մեքիմեն աղեկների մոտ. և տիկինները հանելով արկղից անվանված իրը, արդարև նկատում էինք դեղին բիծը - անտարակույս նշանը... Գոնե այսքան մտածեին, եթե մեզիմեն աղեկները, ինչպես նոցա հավատում են, աներևույթ և անմարմին էակներ են, ի՞նչպես է ապա, որ երեխայք են ծնում, և ծնելու ժամանակ դեռևս կարոտում են մարդկային ձեռքի ճարտարությանը, մինչև ինքյանք,