Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պորտը կապելու համար[1], և նվիրական արոտը

[2], նստում է սայլը և գնում են... Գնում են, թայը արդեն դուրս են գալիս քաղաքից, դայեկը հարցնում է, թե ու՞ր էին տանում յուրյան կամ որի՞ տուն, պատասխանում են, թե փույթ չէ նորան և թե նա ստանալու էր յուր կրկին վարձը։

Վերջապես հասանում են քաղաքից դուրս, մի ավեր ջաղացի մոտ, ուր երկու մեծ ուռիների տակ տեսանում է դայեկը շատ ճրագներ, բազմություն, սեղանի պատրաստություն, երաժիշտներ, բայց ձայն, աղաղակ, ամենևին։

Տեսանում է մի գեղեցիկ կին, պառկած փափուկ փետրալից անկողնի վերա, ծննդական ցավի մեջ։

Սորան տեսանելով, ծննդականի շրջակա բազմությունը, ճեղքվում

  1. Ոչ ոք բան չունի ասելու պորտ կապելու ընդդեմ, պատճառ, այլապես բոլոր արյունը դուրս հոսելով պորտի երակից, անտարակույս մահ կպատճառեր մանուկին, բայց մի այլ ավանդություն ստիպեց մեզ ծանոթության դնել այստեղ, Նախիջևանումը երեխայի պորտը կարմիր կամ կանաչ մետաքսով կապելուց հետո, որովհետև մի քանի ժամանակից, այո մարմնից դուրս մնացած երակը չորանում է, վառն որո կտրում են նորան վերքոտին. բայց այդ երակները, որ կապած էին մետաքսով, նախ և հառաջ երեք օր ժամանակով, երեխայի մայրը պահում է յուր գլխի վերա այն խորհրդով, թե ինչպես մայրը պահում էր երեխայի պսրաը յուր գլխի վերա, նույնպես մանուկը յուր դլխի վերա պահելու էր, այսինքն հարդելոլ, յուր ծնողը, և այս մտքով պահում են մինչև երեխայի չափ հասանելը։ Երբ երեխան բավական զարգացած էր, կտան նորան յուր պորտը և կառաջարկեն քակել այն մետաքսյա կապը։ Որպես թե երեխան, որ քակել էր յուր պորտը, եթե աղջիկ է, պիտո էր շատ բազդավոր լիներ, իսկ եթե արու, շատ ճարտարություն էր ստանալու յուր ձեռքերում, և այս կանոնը, մանավանդ ճիշտ է աղջիկների համար, որոնցից շատ է պահանջվում ձեռքի ճարտարություն. Երևի թե այս ժամանակներում Նախիջևանի մեջ, յուրյանց վերին աստիճանի ձեռքի ճարտարութենով հառաջացած մարզիկը, բակել են մի ժամանակ յուրյանը պորտի կապը...
  2. Այս արոտը Նախիջևանի գայեկները ստանում են Երուսաղեմից։ Մի ավանդություն կա նոցա մեջ այս արոտի վերա, որ պատճառ տվեց մեզ նվիրական անուն տալ նորան։ Որպես թե Աստվածածինը, Բեդլեհեմի մոտ ծննդական ցավով շատ տանջվելով ձեռքը ձգել է դեպի արոտները և ցավի սաստկությունից սեղմել է նորանց, և թե այս այն արոտիցն է, որ ընկել էր նորա ձեռքի տակ։ Եվ այս օրից այս արոտը սկսել է բուսանիլ այնպես, որպես թե սեղմված էր ձեռքով։ Դայեկների և առհասարակ նախիջևանցի կին մարդերի հավատալով, այս արոտը գուշակական զորություն ունի իմանալու, արդյոք ծնանելի մանուկը արո՞ւ էր թե էգ։ Հետևյալ կերպով կատարվում է այս գուշակության արարողությունը. մի ամանով ջրի մեջ ձգում են այո արոտը, եթե ծնանելին արու է, նա ևս առավել կկաշկանդվի. իսկ եթե էգ, կրանա թերթերը։ Արոտը ինքը բավական չոր բան է, գույնը անորոշ, գորշի և մուգ կանաչի մեջ։ Երեխա էի, երր տեսած եմ այո արոտը, և շատ տարիներ են անցած նորանից հետս, այո պատճառով չեմ կտրող անվանել արոտը և բացահայտել, թե բուսականների որ կարգին է պատկանում։ (Ծ. Հ.)։