Այս էջը սրբագրված է
12. ՄԵՌԵԼՈՑ
Ձըմեռ օր մր, ձյունին մեջեն, մի՜ս մինակ, Ձյունին մեջեն, տարի դամբանն իմ հոգվույս, Ժըպիտով մը ծընած նախկին սեր մը կույս․ Ըսպիտա՜կ վարդ՝ որ սառեցավ ձյունին տակ։
Գարուն մըն Էր, և համբույրով մը բացված Դամասկյա՜ն վարդ, գինով արփին գաղջ գոլեն, Նըվաղեցավ ուրիշ սեր մը. սե՜րն, Աստվա՜ծ՝ Զոր թաղեցի՝ հուսատ՝ կյանքին կանչելեն։
Ամրան վերջն էր, նայվածքով մը բողբոջած Դեղին վա՜րդս ալ ինկավ աշնան շունչին տակ․ Զայն վերցուցի՝ արդէ՜ն եղած հիշատակ՝ Ու նետեցի փոսին մեջ, ցա՛ծ, ա՜հ, շա՜տ ցած։
Հիմակ ամեն մեռելոցի ես կ'երթամ Անոնց մարմար դամբանին վրա ցրտաշունչ, Աղոթքով մը, կորած մեգին մեջ տարտամ Անոնց հուշքին, մըտաթափառ, լուռ ու մունջ։
Ու մըտածումи ալ, հե՜ք նժդեհ քահանա, Խաչ հանելով կ'ըսե բառեր լուսեղէն․ Ու նայվածքըս կը բաժնըվի երբ հողեն, Հոգիս զանոնք անգա՜մ մըն ալ կը մոռնա․․․