Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/117
2 5. ԲԱՂՁԱՆՔ}}
{{Կենտրոն|
Բարձունքներու լայնշի ճամբան ըլլայի,
Որ ծաղկահյուս կողերն վեր կը մագլի,
Ու գագաթին հասած' նոր ու հեշտալի
Հորիզոնին սնդուս գիծին կը նայի։
Ու տանեի հոն հոգիներն ըսպառած,
Զանձրույթն' որոնց ոլորտին վրա կը փլչի։
Ու ցույց տայի' լայն հորիզոն անուրջի'
Ոերրի դաշտերն ու ճամբաներն անմոռաց'
Ուր քաղցրությունն հոգվույն կ ըլլա հակուրջի։
Կատարներուն, հագած երանգ հինայի,
Մրգաստանին, այգիներուն, դաշտերուն
Մեջ պարագնաց հովին խմբերգն ըլլայի։
Եվ ըլլայի ձայներիզը թրթըռուն,
Աղբյուրներունէ կապուտ աշվի ակերուն,
Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն,
Շառաչն հըզորճ օվկիանին, գետերուն,
Հտմայնակսւն Զայնն ըլլայի, Զայնն ան հուն
Ու խնծիղովս անպարագիծ ու կայտռուն
երթողներուն լեցվեր հոգին ամայի։
Անտառներու մենության մեջ սխրալի,
Ամբարձուղեշ ծառերու մորճ թևերուն
Վըրա թառող լըռոլթյանն ես ըլլայի․
Կամ ըլլայի արահետը խնկագույն,
Ծառաստվերի մութ ձորձին մեջ պլլըվող
Կամ ըլլայի կոհակուռույց աչելուն
- 117 -