Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/118


Հարևանի հեղեղատին լուսաշող,
Ու քերթողին տաղես վանկեր ես տայի։

Երդն ըլլայի թռչուններուն ծնծղաձայն ,
Ու դառնայի ուրախության ճիչ մը լայն,
30 Բանաստեղծի հոգիներուն մեջ նըկուն,
Ուր կը թախծի խոհանքն ամպոտ, անանուն
Ինչպես որի' թառած շիրմի մը գլխուն։

Եվ ըլլայի Լույս, Զև, Երանգ, Թրթըռում,
Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի,
35 Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում․
Եվ անձրևեն վերջ անարև ու տրտում,
Հառաչաձայն անձրևեն վերջ երբեմնի,
Նըշուլեի ես վայրկյաններ երջանիկ,
Արևաշող ժըպիտ, ծափեր ու խնդում'
40 Բանաստեղծի հոգիներուն մեջ մենիկ։