Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/126


30. ԻՐԻԿՎԱՆ ԻՂՋ


Օրիորդ Նարդիկին


Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալէ
Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին.
Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրոլյթն ու հափրա՜նքն ալ,
Եվ անդորրով պատմուճանն՜լ հիվանդ հոգին։

Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին.
Հույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ,
Եվ ունկնդրել ճամբուն բովերն երգող սյուքին,
Մեծ բաղցրությա'ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ։

Ընկե՜րն ըլլալ ցորեններուն մրգաստանին
Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն,
Ու թողուլ որ շահարիկներ րզքեզ տանին

Թևապարփակ՝ լայն լըռության մը համորեն։
Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա լ.
Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ
15 Իրիկվան մեջճ անհետելու հո՜ւյսն ունենալ