Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29. ԻՐԻԿՎԱՆ ՄԵՋ ԽՈՐԻՆ...


Իրիկվան մեջ խորին,
Երբ օդահած կը թռչի,
Ծիրանեծաղիկ փետուր անուրջի
Հիր ճառա գայթն արևինճ
Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի։
Իրիկվան մեջ խորին,
Երանգներ երբ ջուրին
Մեջը մարմ ըրին,
Ու թանձրամած ժըխորին
Իյնան թևերը մեկեն.
Իրիկվ ան մեջ խորին՝
Եարկաջն աղբյուրին կր կանշե հստակ'
Հով]ւկ նաժիշտն՝ իր ջուրին
Խաժ հանդերձը փոթելու։
Եվ իրիկվ ան մեջ խորին.
Ծանրր ինչպես ալելու,
Կարկաջն աղբյուրին կր կանչե հստակ,
Դեռ համեցող հոտն ըսպիտակ
Գառնուկներուն՝
Որոնք հեռուն՝
Մըթնշաղին մեջ կ՚իյնան
Բադիլներուն պես ձյունին։
Եվ իրիկվան մեջ խորին,
Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան,
Եարկաջն աղբյուրին,
Իր շրջակայքի
Հովանոցներուն մեջ կր պըտուտքի,
Հոն ծաղիկներուն ու տերևին հետ,
Ըսպասելու որ ծագի
Լույսն առաջին լուսավորին։