Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԲԱԽՈՒՄՆԵՐ


< 1901-1903 >

1.ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Աղջամուղջին մեջ գիշերը կ՚երազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ծպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.

5 Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կ՚երազե զերթ մեկ անդունդ․
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքները կը թորին։

1903, Հունվար

— 13 —