Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/133
ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ
1901
1. ԵՐԳԸ
Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ
Ջույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերն ,
Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ՚ազդեն ահ
Գունդեր հըսկա' կազմակերպված ծառերե։
Հեռո ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ ,
Գունդերուն մեջ հըսկալ ահեղ ձառերուն,
Կը մարմըրի, տրխուր սըրտէ սփոփ հեշտ,
Փրփրոթ։ ծփանք ցավի հորդ ալիքներուն։
Հեռ ու քաղքի ժրխորներեն տաղտկալի ,
Խորհրդավոր լռության մեջ գիշերունն,
Երգով մ’ անշեջ, սիրով, հույզով, խանդով լի
Թաղել կ'ուզե կարծես սերերն իր սիրտին։
Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի,
Առվակին ձայնն ալ կորսվի, կ'անհետիր,
Բլրույն կատարն սուրբն ալ քունի մեջ թաղվի
Մասնակցելով մարդուն երդին սև սուգի։