Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/136


4. ՀՈԻՇԱՊՍԱԿ
Թուղթին վրա ճերմակ
էջ մը սարսըռուն,
Կամ գանկերուն տակ
Հույլերն հուշերուն,
Կը ձուլեն հըստակ'
Հիշատակն ան հուն,..
Եվ թող անապակ
Նկարն այս սիրուն,
Զոն ըլլաճ շիտակ
Թարգման սիրտերուն
Ձոն ըլլա հիշատակ'
Անձայն, բայց խոսուն։
1902, Սվազ