Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/137


5—7. ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ
5. ՓՈՇԻՆ

Ռուբեն Զարդարյան

Շարքովն եզերված բարտիներու հոծ
Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ,
Իրիկնամուտին, պայծառ, խորոտիկ,
Փոշիի պար մը կ'ելլե հողմակոծ։

Կոլորվի թախծոտ, կը շրջի տխուր
Ուռեցած շունչովն բիրտ հովին հրսկա.
Սիրտըս հոլզված է, միտքըս կը խոկա
նենգութ յուններուգ, դավերուդ անլուր։

Եվ ինչպես հովը կը քալե արադ,
Փոշիի անթիվ ամպերուն բոլոր
Ցրվելով խառնակ տարրերը մոլոր,
Տիրապետումի հույզերով վայրագ։

Արհամարհանքիս հովն ալ անխընա
Պիտի ընդոտնե փոշին կեղծ սիրույգ,
Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուտ
Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա։
— 137 —