Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/138


6. ԾԱՂԿԵ ՔԱՌՑԱԿ

քերթողի վառ խանդով գրված
քառյակներեն ավելի,
Ես կը սիրեմ նրբակազմած ,
Գունեղ քառյակը ծաղկէ։

նկարագեղ ոճով գծված
Պատկերն հուզիշ է նվազ,
քան դաշտերե լայնատարած
քաղված ծաղէկն հեշտանազ։

հո՛ն, բաժակին մեջ ծաղիկին
Ոսկեփոշի թևով գեջ,
Սիրով պատած սիրտի մ'անգին
Կ'առնե պատկերն ելևէջ։

Այդ պատկերը շատ ավելի
Հուզիշ է' բան քերթողին
Հույզով մ' անհուն, անպատմելի
Գրած, տողերն քառյակին։