Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/154


<1 901 — 1 9 0 3>

 20. ԵԿՈԻՐ

(Սիրերգ)

   Եկո' ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե,
   Ըզգալ տո'ւր ինծի գորովանքն ու հույս.
   Պիտի դա օր մ՝որ հոգիդ ավաղե
   Արագ խուսափումն երազին այս լույս։

5 Եկո՜ւր• վաղը դուն գուցե՜ թարշամիս,
   Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,
   Մի՝ խամրեցըներ հույզը պաշտումիս։

   Թո՞ղ որ նայվածքիդ ըմպեմ բոցը ջինջ,
   Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս•
10 Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ։

    Ա՜հ, այս կյանքն աղվո՞ր որքա՜ն դանդաղ Է։
    Եկո՜ւր ձանձրույթը հալեցուր հոգվույս•
    Լույս երազի մը մեջը զիս թաղե,
    Բե՜ր ինծի սրրտիդ գուրգուրանքը կույս։


Ակյաւտար