Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/155


21. ՄԱՀԸ

(Մանուկները կը խոսսւկցին)

  —Հիմա աղբյուրեն անցան։
  —Հիմա այգիե՜ն ալ անցան։
  —Հիմա գերեզմանատո՜ւնն են։
  —Հիմա թաղեցի՜ն...
5 —Հիմա կը կարդան վրան. կը լսե՞․․․
  —Հիմա ա՜ լ չի լսեր։
  —Հիմա ա՜լ չի տեսներ։
  —Հիմա թուրը չի' կրնար կլլել։
  —Հիմա չի կրնար պոռալ։
10—Հիմա հալեցա'վ․․․
  —Հիմա կը դառնան։
  —Հիմա մի՜ս մինակ է...
  —Հիմա ալ չը՜պիտի գա։
  —Հիմա ալ չր՜պիտի գա։
15—Հիմա ալ չը՜պիտի գա։
  —Հիմա ա՜լ չը՜պիտի գա․․․