Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/157


23. ԵՐԱԶ ՕՐԵՐ

(Քանթիլեն)

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտում'ինծի նըվիրեցիր․
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մր հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ ուր
Դողաց սիրո սարսուռն անցավ
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծու,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր֊Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։