Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/158


24. ՍՊԱՍՈԻՄ

Բողբոջ տենչեր բյուրավոր,
Արագ արագ կ'անհետին,
Ըսպասումեն' մինշև որ
Մինակ մընամ ես մըթին
Խոհերուս մեջ տարուբեր։

Եվ ալեկոծ, փոթորկոտ
Մըտածումներ զիս հանկարծ՝
Հորձանքներով, հիվանդոտ
Երազանքով մրշտարծարծ,
Կը պաշարեն տըխրաբեր։

Հեքոտ ծովուն փըրփուրին,
Կամ եզերքին ես հառած,
Հորիզոնե՜ն ալ անդին,
Սիրականիս հեռացած
Ուրվականը կր տեսնեմ։

Բայց կ'ուշանա՛, ան չի՜ գար,
Ինչպես այսօր ու վաղն ալ,
Եվ հատնումով ցավագար,
Կը թըվիմ խենթ մը դառնալ
Ցընորքներու մեջ դըժխեմ։