Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/160
2 6. Ա'Ն ԻՄ ՍԻ՜ՐՏՍ է...
Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին,
Որ կու լա խոլ, թրթըռուն,
հնշպես տավիղն եվոլական,
Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան
5 Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու,
Այլ կր դողան հեծքով, անթէվ հոն ձայներ՝
Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին։
Գիշերն անվերջ կ'անցնէ տըխուր ու թոնուտ.
Դեռ լարերը կը դողան,
10 Ըմպած անդուլ հույզերն' ուժգին պոնդերուն․
Խավարին մեջ մոլորուն
Կարծես Տենչը մէջոցին մեջ կ թևե,
Մինչ գիչերը կ'անցնի տըխոլր ու թոնուտ։
Ա՜հ, սի՜րտըս է ան, սի՜րտըս, գիշերը մըթէն,
15 Աշնան գիշերը լացող,
Ուր կը դողա անհուսության հովն ուժգէն,
Մինչ անձրևին կ'իջնե ցող,
Մինչ հս կուլամ' կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր
Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող․․․