Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/159


25. ԻՐԻԿՈԻՆԸ
Ածուներուն մեջ հիրերուն քընքույշ
Կը վարանի հուսկ հըմայքն հոտևան.
Պերճ ցոլք մ'արևեն կը գրգվե անույջ
Փայփալանքներով ծաղիկն իրիկվան։

Խանդաղատանքի մեջ, ցոլք ու ծաղիկ,
Բաժանումներու ցավին անգիտակ,
Արբշիռ փարում ով սիրո խաղաղիկ
Վայելքին թովքը կ՚ըմպեն անուշակ։

«Ու մեկը չըսեր անոնց, իրիրիկուն
Պիտի ընե ձեր գըգվանքին վրան».
Կ'անհետի ցոլքը մութին մեջ, նրկուն,
Ու կը թարշամի ծաղիկն հոտևան։

Բեթա