Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30. ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


ԿԸ թռվըոա զանգակին վանկը թռչուն,
Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան
Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,
Ու ծուխին մեջ մըթնշաղին երկեվան։
Անդոհության ալիք մը ներս կը խուժե
Պիրկ հորանջքեն պատուհանիս կիսաբաց․
Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած՝
Թռչնիկ մըն է՝ որ իր ցավր կր գուժե։
Եկքանիկ մը՝ դեղնակիտված, հողմահար
Թևիկներով՝ իրիկվան մեջ մոլորուն․
Անծայրածիր իրիկվան մեջ դողահա՞ր'
ԿԴղբայրանա խուցիս գըթած իրերուն։
Իրիկունս է խունկ ու ցավով միգամած․
Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար։
Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար․
Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց։
նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,
Կ'ապրեցընե սիրելիներն իր ամեն,
Լույսերու մեջ ընկողմանած' մեկնումեն
Վերջ իրիկվան' ժպտող, անտես մեկ խուցե։
Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,
Ու պատերուն, ու հոգիիս վրգոված․
Թռչնակն՝ հոգին կ'ուղղե անտես մեկ գիծե՝
Անծանոթին մեջ որոնել իր Աստված։