Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/166


25 Խունկը ճամբա կ՛ուզեր անցքին անդրաշխարհ,
Հեք թռչնակին Հոգի՜ն կ'ըլլա այդ ճամբան,
Ու թռչնակն ալ կ'ուզեր աննյութ մեկ դամբան-
Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար։

Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե
30 Մեռածներու հուշքին' հոգիս իմ հանգիստ•
Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ․
Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե։

Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե․
Խաչանիշ մը կըլլա թռչնիկն օրհնական
35 Այս վայրկյանինՀ զոր կ'արծաթե լուսինկան
Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե։
<16 Օգաստ., 1907>