Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/168


32. ԽՈԻԼԸ

Շուրթի վարդին վրրա կ'առնե ընդմիշտ թառ,
Իր նայվածքին մեղունճ տարփոտ, հև ի հև
Օ՜հ, շարժո՞ւմ մը, որ ընտանի ձևը տար,
Որ մե՛ղրը տար բալին ծանոթ։ Ու թեթև

Ու փախըստյա փըսփըսո ւք մըճ մերթ օտար
Ու անսովոր ձայնի մ՚ըլլար կշռույթ' և
Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար
Պայծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթէը։

Բայց լռոլթյո՜ ւն. շուրթ֊ծաղիկն Է աննեկտար,
Լըսելիքն ալ չունի հնչյունն անսովոր․
Կը թևածե լոկ անուրջին բոցը' որ

Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար,
Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով
Կը բերե բոցն' ըղձալի բառը փութով։