Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

{{Կենտրոն|

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/169


33. ՀԱՄՐԸ

Պիտի հծծեր ան հուն թառն իր տարփանքին,
Աղբյուրին քով, աղջիկներու ականջին.
Հայց անհունը գեթ չըլլար վանկ մը շնշին․
ջուրն' իրեն տեղ կ'երկնե սիրերգն այդ անգին։

Իր 'խո'կն է ծներ թառն' որ հծծյունն է սյուքին։
Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին,
Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին՝
Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին։

Պիտի ըսեր, ա՛հ ամենն ալ, ամենն ալ…
Բայց չէ կերպեր տակավին թառն առաջին.
Քան զի կ՝ ըղձա անհունին մեջ միշտ մընալ,
Քանզի բնությունն ալ պարզ ու մեծ միշտ մնալ,
Մի՛շտ կ'ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին'
Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե։

}}
1907, Օգոստոս