Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/170


ԸԼԼԱ3Ի՛, ԸԼԼԱՅԻ՛

34. ԱՌՏՈԻՆ

Սա առտուն ես ըլլայի,
Թույր ու ճառագայթ հոսելու համար
Խոռոչներու մեջ մըթին, ամայի։

Լուսաժպիտ մոմեր վառելու համար
Սեղանին վրա հոգիներու վշտահար,
Սա առտո՜ւն ես ըլլայի։

Վարդ պարեգոտով ու խարտիշագես
Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես․
Ու կաթիլ մը տայի աննյութ նեկտարես,
Ու գեթ ցո՜լք մը տայի ոսկի իմ հուրես
Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար։

Ա՜Հ, սա առտո՜ւն ըլլայի ես։