— Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ' ըսավ ներսես
Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես։
Պարտէզին մեջ կար... սոխ, սխտոր, րանճար,
ներեցեք... կաղամբ ալ, և անպատճառ
Ամեն ինչ որուն կ'ԸԱար միշտ վըճար,
Զոր կողովալիր ծախելոլն կար ճար։
Կար քիչ մ'ամեն բան, ածու մ'ալ ծաղիկ
Զոր կր հոտոտենք, թե չրսրդողիք։
Երբ ներս մրտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ,
Ամենմեկ ծաղիկ հանկարծ մարդացավ։
Ավ ա նդ Տե րանցյան, բացած իր գլխարկ,
Ըսավ.— Ըզգացումդ' հրրա՜շք. ու շէ խակ
Երբեք լեզո ւն ալ զոր կը գործածես,
Համբավիդ պիտի կատարեմ ես ծես։
Մեռճան Բալսամ յան նոր ներս կը մտներ,
Այս ան գամ Նովիք Առմանն ալ հետն էր։
Նովիք Առմանին փսփսաց Մեռճան
— ( Չագմագճըլար, և ոչ ի Մեռճան,
Չին, ճաբոն, Սեյլան, ո չ մեկ գրավաճառ
Պետք չէ այսպես գիրք հանե ի վաճառ։
Ե՞նշ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար,
Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր.
Ես ժանյակներու անհուն կրպակն եմ,
եվ ազնըվական կրրունկ կը պագնեմ.
Մինչ անոնք կ երգեն գորտ, շերամ, պաճար,
Ամեն ինչ որ է գռեհիկ, անհանճս/ր,
Անոնց գրչակը կ եղծե չւ/յրաչար։
Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր.
— Նովիք Առմանն էր որ կը փրրփըրեր.—
Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր.
Անոնց ու քու մեջ կան անղունդ, վի՜հեր.
Դուն երազանք ես, անոնք' զառանցանք,
Դուն' ծաղիկ, պատրանք, իսկ անոնք' փորձանք։
12—493