Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/178


Դուն դարիճենիկ' անոնք… քարմարցանկ։
Ու Նովիք Առ ման, ճիգերով դժվար,
Լոլիկի գույնով բըլուրե մը վար
Գլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ.
Ու գինով անոր աղմուկեն վայրէջ,
Եըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ։
Անկոպ Քարակոփ, բացած իր թևեր,
Կ՚ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր։
Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ ճրագ
Կը հծծեր. Ա՜ վաղ, ի՜նչ աղբյուր ճրճրակ,
Ե՜ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ.
Ինձմե՜ է գողցեր ամենն… ավազ ակ։
ճաճանչ Եկուրյան շուտ արձագանգեց•
—ճի1Դ է։ մե՜ծ մասը անկե՜ց է, անկե ց։
Թագվոր Զատիկյան ոտք ելավ* Արի՜,
Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜։
Օհան Ապտակցին հնչեցուր իր փող.
— Կ՚արժե որ կարդանք մենք ասոր ներբող•
Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն,
ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ… Տյո՜ւն։
Այս պահուն մեկն' որ խիստ ըզբաղված էր,
Հանկարծ բարկոլթյամբ կուրծքը կը ծեծեր։
Ի՞նչ, ի՞նչ <րՍենպոլիզմձ). խե՜նթ է, ո՜վ դիք։ է*ր
Դուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր
Մ ան ա վանդ. *• ձեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր,
Որ կը հանդգնին ութ հարչուր տողով
Առուն գլտորել իմ կութքիս կողով։
Դավիթ Կուլանյան կրսեր' — Պո՜շ, չա'րժեր
է՜հ, գեշ չէ շա՜տ լավ.էէ սակայն իր ույժեր
Հանճարի հըզոր կամք մը չէ՜ շարժեր։
Երամ Տևտոնյան կ՚ըսէր. Արշալույս
Ու արև ծագեց ձեզ եղկելույս։
Ու Զանդիկ Քոշյան. Լա՜վ է, գեղեցիկ
Քայլերնիդ դեպ ի Պառնաս ուղղեցիք.
Ոայց երբ հարկ ըԱա ձեզ գտնել տարտամ'
Ես կարավանին առջևեն կ՚երթամ։
- 178 -