Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
6. ԱՐԵՎԱԳԱԼԸ

Հորիզոնեն վար լույսի պար մը կ՚իջնե,
Ընդելուզված՝ ճաճանչներով ոսկեհյուս․
Շուտ կ՚անհետի մութն ու խավար կու տա խույս,
Աշխարհ արփվույն հուր գալուստը կ՚ողջունե։

5 Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ,
Զվարթ երգերր միշտ կր լսվին գեղջուկին․
Ու զմրուխտի, ադամանդի երանգներ
Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին։

Խորհուրդներու մըռայլը շուտ կը մարի,
10 Բընության այս հըրատ զարթոնքին հանդեպ.
Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜։

Կը սըրբվին թոնուտ աչքերը տըխուր,
Ուրախության ժպիտներուն տակ անհուն.
Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր։

<1901, Հունիս>

— 18 —