Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5. ԱՍՏՂԵՐԸ

Լույսի բիծեր ծիրանի
Կ՚ասղնտեն քողքը մութին․
Լուսնի ցոլքեր կ՚անհետին
Խորքը ծովուն հոլանի։

5 Կապույտը կը ծածանի
Կամարին ջինջ ու հանդարտ.
Հրապույրն անոր գեղանի
Կ՚առինքնե աչքերն անթարթ։

* * *

Աստղերը լուռ կը հալին
10 Մութին մեջ մինչև առտու․
Նման ցավոտ սրտերու,
Որ թողված են առանձին։

Անշեջ հուրքով մը վառած
Կ՚այրին անոնք հավիտյան․
15 Իրենց վիշտը միշտ կու լան
Լույս արցունքով տխրամած։

1902, Դեկտեմբեր