Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թափանցեն հոգվույս մեջ հավիտենական գաղափարը խուսափուկ Գոյության ու մահագուշակ անգորրություններուն։ Ա՜հ, լուսնային անհուն, կապույտ, մետաքսէ քաղցրություննե՜րը... փախչող վրդովմունքներու սպիտակ երազայնությունը…

ծովուն աղա բույր շունչը, որ խորունկ զգացողության մր պես կըստվարանա ու կը ճնշե տակավ հոգիիս։ Մահվան անգնային զգայնություն մը' մահագույն մտածու թյանց միապաղաղության մեջ# Եվ մահական վանկեր, որոնք կը մագլցին սառ հանդարտություններու մեջ, նվագի մը պես, որ կը թմրեցնե՛ հեշտին… Բայց չի՜ լռեր երբեք աղաղակը հոգվույս, որ դեպ ի կյանք կը վազե, խանգավառ ու բաղձալից…