1906
4. ՋՐԻՆ ԾԱՌԸ
Գետը, դեռ գյուղ չհասած, կը թոթվտի իր հողե անկողինին մնջ՝ փրփրալից ու հեստ. ու շաչելով, շչելով կ'անցնի հպարտ, խարակներուն առջնեն, որոնց մեջ կարծես զայն իր ամպարագիծ հոխորտանքին մեջ արգիլելու շարժումներ ընողներ կան. ահա՛ մեկը, որ իր տեղը թողած գացեր կեցեր է ճիշդ հոսանքին մեջտեղը, ու, անտարբեր ու լուրջ, կուրծքը ծեղուկ խարազաններու հարվածներեն կապուտցած, զայն պիտի պատվարե՜ր կարծես. քիչ մը վարը,ճիշդ հոն, ուր ափունքի քարշեպներուն շղթայեն պրծած, գյուղ պիտի մտնեն վիժանուտ ջուրը, երկու հաղթ ժայռեր, դեմ դեմի նստած, իրենց թուխ բազուկները կ'երկարեն իրարու. հոն գետը, ա՜յնքան նեղցած ու ամփուխ ու լռին է, որ, կարծես, պզտիկ ճի՛գ մըն ալ, ու ժայռերը ծավիտենապես պիտի ցցեին հոն իրենց անընկճելի ամբարտակը ու կապտեին խեռ տղան: Բայց չջուրը ճապկըտուն է ն ճուկ կու տա կը սահի դնդերոտ բազուկներու կամարին տակեն. ու դարձյալ, չարանճար, կը վազե դեպ ի գլուղ, մյուս ժայռերուն առջևեն, իրենց անգոսնումին մեջ մեկուսացած, որոնց բացատքին ընդմեջեն երկինքը կը հեռանկարվի և անոնց գլխուն վրա կը հանգչի կապույտ կափույրի մը պես. մինակ թե, երբ հոսանքը պիտի անցնի կամուրջին տակեն, հոն, ուր ժայռերուն հպարտանքը կ'իյնա, և սպիտակ, գմբեթարդ Աստվածամարը կը ժպտի անույշ, կամուրջին տակեն՝ կը սահի անշշուկ, հանդարտած, և բարի Աստվածամարը, զինքը շրջապատող ամբարձուղեշ ու բազմաստեղ ծառերեն, ստվերի խունկ մը՝ օրհնություն մը կը թոթվե, որ կը շղարշանա իր դարավոր անկողինին մեջ երկարած գետին ողորկ ու դողդոջուն մարմինին վրա՝ գրեթե հոլանի։ Ու այս այսպես կ'ըլլա միշտ. գյուղին էն տարեցն անգամ պիտի վկայեր թե, գետը, իր գարնային հորդումներուն ամենեն հուռթի ու տարփոտ պահերուն իսկ, գեթ անգամ մը վեր չէ ելած ջուրին ծոցը իջնող վանքին քարե սանդուղներեն։ - 200 -