Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30 Տարի մը, կ ըսենէ գետը, գարնան ատեն, անսահման տարած֊ ված, տարածված Էր» ամայի դաշտավա յրերեն անցած պսւհուն, հանկարծ իր կայքեն դուրս նետւքտծ, և իր ափունքեն շա տ անգին, բոլոր դալար թուփերուն, բոլոր խատուտիկ ծաղիկներուն, քումայթ ու թուխ հողերուն իր բազուկները երկարած, անոնցմե բուռ րուո խլած, առած, փախած էր» և որովհետև գետը անսահման քմալք¬ ներ ունի, պչրանքի նոպայե մը գրավված այդ ժամուն չէր խնա¬ յած նույն իսկ իր тРшэЬ ալոճիներուն, ժանտաթուզերուն, ու բոլոր այն բաներուն, որոնց, իր անցքին մեջ, ցանկությամբ նսրյած էր այնքա ն ատեն, ու գրկած տարած էր զանոնք ամենն ալ. ու խեղ֊ 40 դած էր իր ընթացքին մեջ գտնվող խութերը, պարեխները, կրղ֊ զյակները, ամե՜ն բան» որովհետև գետը անսահման քմայքներ ու֊ նիւ Piujg իր ցանկությունը շէր հագենար տակավին և հայրատ, իր կուրծքին վրա երկարած ծառերուն փարելե վերջ դեռ կ'ըղձար» վարար աղջկան մը պես, կ'ըղձար, կ ըղձա ր, ժայռերու րար֊ ձունքին վրա թառած տուներու տանիքներէն, ապշահար ու հետա֊ քըրքիր զէնքը դիտող մարգերուն ալ կ'ըղձար* կ՛ուզեր զանո՜նք ալ իր թևերուն մեջ ունենալ, հոգ շէ թե անկենդան, ահ ոգի՜։ Եվ այս մոլեկան բաղձանքով չէ՞ր, որ արգեն պարտեզ գացող կնկան մը ՏՕ քղանցքին փակավ ու քաշեց իր վիհե սրտին մեջ» և այս խոլ տեն֊ չանքեն չէ՞րt որ իր ափունքին վրա խաղցող զույգ մը կայտառ մանուկներ ալ առավ տարավ* առավ տարա վ այն տղեկները, որոնք իր կարմրորակ ջուրին մեջ ձեռքերնին լվալու և իր վայրի գեղեցկությունը ըմպելու եկեր էին» և այս անպարփակ, շամբուշ քմայքով շէ՞ր վերջաՖլես, որ նույն գետը, անծայր ցանկության վայրկյանի մը մեջ, կամուրջն ալ առեր վար էր իջեր, անոր վրա քանի մը մարգեր գտնելու հույսո^Լ։ Անհագ արշավը դեռ կը տևեր սակայն, գետ եզերքի աղբյուր_ ներն ալ խղդեր թաղեր էր իր ծոցին մեջ» ջաղացքին դուռը ափ 60 առած, ջրանիվները խորտակած էր» և առուեն նախանձոտ, վա֊ զած էր ծործորն ի վեր, իրեն անծանոթ վարդերուն բույրը ծծելու ու նշենիի ծաղիկներեն քանի մը շափրակ խլելու իղձով, ու ллл. գած էր ամբողջ սև խաղողի այգեստան մը ու պարտեզի մըն ալ ծառերը հետը տարած։ - 201 -