Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԶՏԻԿ ԵՐԳԵՐ

8. ԱՌՏՈԻՆ

Ինչպես բարի քույր մը սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը գրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ. քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս։ Ինչպես բաբի քույր մը, ցանկալի առտունճ լուսացավ հոգվույս մեջ' կարոտով մթագնած* ինչպես բաբի քույր մը, ինչպես շուշան մը' անձավի մեջ ծաղկած։ Ինչպես բարի քույր մը, գորովազեղ առտուն, իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց. գգվեց ամենն ալ ցավիս ծաղիկներուն, որոնց բաժակները բարձրացան, բարձրացածն' անոր նայվածքին լույսովը թրջվելու եվ ինչպես բարի քույր, ինչպես բաբի քույր' վաղաժամ մեռած քնացավ առտուն, իր գորովանքով օծածճ հասկերը իմ տարփանքներուս։