Այս էջը սրբագրված է
Տունը է որ գիտե ձեր հոգնությունները, ամբողջ օրվան մը ձեր շարքաշությունները, ձեր բովանդակ հոգերն ու հոգին․ և ի՜նչպես գիտե ծպտիլ, ամոքել, սիրե՜ր Դարձեք, դարձե՜ք, ու երբ տանիքներու վրա փռված ձեր անկոգիններուն մեջ, լուսավորներու աննյութ անձրևումին տակ անդորրավետ քնանաք, կիսալուսնին ոսկելույս համայիլն ալ պիտի առկախվի, մնա հոն' ձեր երդիքներուն վրա։ Օ՜ն, դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք որովհետև իմ երգս ալ ահա՜ գիշերվան մեջ կը հալի՜, կր հատնի. որովհետև շեմ ուզեր ա՜լ փեթռտել երջանիկ լռություններուն ծաղիկ ցայգերգը' որ թո՜շ' կը բացվի հովիտին խորը, ուռիներու շուքին տակ։