Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

    Ու գերագույն ու աստվածային վայելքէն վերջ, հուսկ գուրգուրանքի անհուն հորդումեն վերջ, անոր գոհ ու հանդարտիկ աղաչանքը որ հեծկլտուքի մը կր փոխվի․

«Ա՛լ արձակե զիս, Տէ՛ր, եկավ ժամանակ,
Որ ոսկորներս խաղաղին.
Բայց մեյ մ՚ալ դո՛ւն զիս գըրկեի՜ր, որ համակ
Որսը չը՜լլամ դագաղին»։

    Քերթվածին ամբողջությանը մեջ կա նույն ներդաշնակ, կորովի ու զգայագեղ թափը՝ որ երբեք չի կասիր։
    Ու մտածե՜լ որ իրապես արժանավոր ու հոգելից այսպիսի մտավորական մը այսքան ու՛շ հրապարակ կ՚ելլե, ամփոփված ըլլալով Իր հուժկու և բանաստեղծ Եսին մեջ, ու խոնարհած՝ իր կրոնաշունչ Մտածումին սրբանույշ խորանի առջև․մինչ ուրիշներ, բանաստեղծի վատառողջ գոյություններ կամ շպարված, սիրուն ոչնչություններ, միշտ երևալու, միշտ խոսվելու նիհար ու ճղճիմ փառասիրության մեջ մոլորած, և կամ իրենց անունին քով ներբողի երկու բառ տեսնելու շատ տղայական անձուկե բռնված, ասդին անդին կր թափառին, հոս ու հոն ծիծաղելի ուրվագիծեր նկարելով, և հուսկ հետո իյնալով տղայական և ունայնամիտ հոխորտանքի մը մեջ։
    Այս ամենեն վերջ, ինչ որ ամեն բանե ավելի բաղձալի պիտի ըլլար մեզի՝ ամենուս համար ալ, անտարակույս բանաստեղծ եպիսկոպոսին քերթվածներուն հատորի մը մեջ ամփոփված տեսնելն Է: Պիտի սիրեինք ուրեմն մտածել թե իր վերապահ ընթացքը համեստության գաղափարին հետ այս մտածումին ալ վերագրելի է։

- 228 -