Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
2. Գ. ԶՈՀՐԱՊ*

Վերադարձի գիշերն է… «Գետինը կակուղ է, փետուրներով շինված բարձի մը պես… Ռոս հոն՝ ծերացած ինկած ծառերու բուներ. ոմանք տարիներու բեռան տակ փճացած ու ոմանք իրենց առուգությանը մեջ օր մը կայծակեն զարնված… Մութ է չորս դինիս. հսկա ծառերուն շուքը վերահաս գիշերին սևությամբը կը թանձրանա…»: Քիչ ատենեն սակայն պայծառություն մը կը ժայթքե, և դեղնորակ ճամբաներուն վրա կը ցանե հեշտանվաղ լազվարթի երանգներ. և մենք հափշտակված կըսպասենք անոր՝ որ իր գորովալիր ծաղիկներուն ազնվական բույրը պիտի բերեր մեզի. այս սպասումը կ՚երկարի սակայն. ան չի՛ դար, ու մեր երազները քիչ քիչ կը ձանձրանան. լռությունը ա՛լ տաժանելի կը դառնա. ու մենք կըսկսինք խոսիլ իր բուրումնավետ ծաղիկներուն տարաշխարհիկ հմայքին, իր եղրևանիներուն և իր երիցուկներուն վրա. վտիտ փունջ մը տխրադին համակերպությանց և հեծեծող մոռացոնքներու…

Ինքը՝ որ սեգ հոգի մըն է՝ վես իտեալներու հեռավոր գըդվանքը կը սիրե, ու գերագույն համակերպության մը մեջ, տոգորված ճշմարիտ փոխադարձության մը երջանիկ համոզումով, կը մրմնջե.

Դուն լայն ճամբեդ գընա, ա՛ղվոր,
Ես կ՚երթամ մութ արահետիս,
Երջանիկ՝ այն համոզմամբ որ
Սրտով գոնե ինծի հետ ես:

Եվ կամ մերթ կ'անդրադառնա անցյալին. վայրկենական դող մը կը թափանցե իր հոգվույն մեջ՝ զոր ո՞վ գիտե գուցե տարա֊


* Կարգը մը թյուրիմացություններ ուղղելու և ուրիշներու ալ տեղի չտալու համար պետք կըզգամ հայտարարելու թի այս «Դեմքեր»-ը կենդանագրած եմ լոկ բանաստեղծկան տեսակետով:

— 229 —