Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշարժ կեցած մեկուսի
30 Կը հեծեծեմ սգավոր․
«Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր։

Պիտի ըլլա՞ օր մ՚արդյոք,
Որ դառնամ հին օրերուս․
35 Պիտի շնչե՞մ լիաթոք
Զըվարթությունն անոնց կույս…»։

Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ․
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
40 Մտածումներս դժխեմ։

Եվ անուրջներ ոսկեզօծ՝
Լուռ՝ մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոր հոծ
Թուխպը լույսի փապարեն։

1903, Հունվար 29, 30, 31