Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուռ քերթված մը կապույտի
Կ՚երգե ցայգը լուսավոր․
15 Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր։

Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն․
Արձագանգ մը հեռավոր
20 Թողլով իրենց ըշտապեն.

Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափէր մը մեջ ուժգին։
Պատուհանէն հեռավոր,

25 Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խըռովեն զիս անլուր։