Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն…
ուրիշ օրինակ մը, նախ,
Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
Եղնիկները` մըթնշաղին` դեպ ի գետափ կը դիմեն.
հետո,
Ես կ`երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար
Լույս-պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:
Եվ ուրիշ մըն ալ` որ սապես կը սկսի.
Այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ` թեթևորեն.
Մշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի,
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի.
180
և ապա.
Քիչ մըն ալ դո՛ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար որ հիվանդ է.
Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ։
Ասոնցմե զատ ունի զուտ նկարագրական ոտանավորներ` որոնք զինքը կը բնորոշեն։ Այսպես` «Ցնորոտ Անդորրություններ»ը.
Հեշտ փալփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական…
—
Ցայգն է ժայթքած իր շողակի շատրըվանննրն անրջական.
— Շանթե աչքեր, բոցե թևեր մտածումիս կ՚անցնին քովեն.
—
Դաշտերուն վրա հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.
190
«Աքասիաներու Շուքին Տակ»ը` քնքույշ.
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ՚իջնե երազ մը բուրյան.
—
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթէ,
Վըճիտ` ինչպես լույսե արցունքը մանկան.
«Գետափի Երազանք»ը` արևոտ ու բուրումնավետ.
Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի.
Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի…