Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Երազի Պահեր»ը՝ գիչերու ու երազով լի.

Մըտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս,
Կանցնի փութով, անձկագին,
Մերթ լուսավետ ու մերթ անլույս
Ճամբաներեն իմ մտքին:

Ու կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս:

«Տապի Նոպաներ»ը՝ տապագին ու բարբարիկ.

Արձբակի բորբ ընձյուղներ կ՚այրեն ամեն իր անխընա.

Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող.

Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.

Բայց կը տևե դեռ ցորեկին բազմալեզու տենդն հրավառ:

«Հովին Անցքը»՝ միստիք ու երկյուղալի.

Անդնդագալար օվկիանի պես
կ՚ուռի այս գիշեր հովն ալիք ալիք.
Կը ծծեմ լեղի սարսափն իր ճամբուն…

Ե՞րբ պիտի հասնի իր հանգրըվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան.

Մարած է քրքում լույսը լամպարիս
Հորդող մութին մեջ հևալին տրտում.

Ա՜է քո՛ւկդ եմ, ով ձայն, ո՜վ միստիք ցնցում,
Մինչ դուն կաթոգին հոգվույս կը փարիս:

«Սիրերգ»ը, «Պետրոս Դուրյան»ը, «Վերադարձի երգ»ը, եթե ոչհասարակ, գեթ հասարակ կերպով արտահայտված են: «Մթընշաղներ»ը, «Այզերգը հիվանդագին, ընկճող տխրություն մը ունին՝ որ քիչ մը կ՚արդարանա թերևս սա՛ նկատումով թե ճշմարիտ հիվանդ մըն է խոսողը. ասոնցմե տարբեր է անշուշտ «Արևին»ը՝ սանձարձակ բանաստեղծություն մը՝ ուր հեշտագին, գրեթե այրող ջերմություն մը կա:

Գիշերերգությունները, լուսավետ կամ մթաստվեր, երկար տողանցք մը կը գծեն ամբողջ հատորին մեջ: Գիշերը երկար ատեն իր ազդեցության, իր խանդաղատանքին մեջ պահած է բանաստեղծը. սկիզբները քաղցր ու զվարթ է անոր գրգանքը.

Գիշերն անո՜ւյշ է, գիշերն հեշտագի՜ն.

— 241 —