Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

. Կ՚ուզեմ որ դադրին տիվ ու ժամանակ, Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։

Հետո երկյուղած աղերսանք մըն ալ․

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՜ զիս. Ընդունե՜, միստիք ո՛վ անդորրություն, Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն, Եվ համբույրն անանց՝ զոր կու տա հոգիս։

   Բայց վերջապես կու գա ատեն մը՝ որ գիշերներու այս տարփա՛նքը 

ժամանակ մը տեղ կու տա արևին ու տիվին հրայրքին․

Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի․

                                                     («Այգերգ»)
                                      —

Ու թող նըշուլե բաղձիկ հոգվույս մեջ, Ճառագայթը նախածին, Վաղորդայններու քրքում արևին։

                                              («Դեպի Մոռացում»)
                                      —

Շողա՜, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր, Մառախլապատ երկունքիս մեջ՝ Ուր մըտածումը կը դեգերի ուղեմոլար.

                                                      («Արևին»)
                         —

Հոգիես նե՛րս կը խուժե Քրքումն՝ ալիքի նըման

                                        («Առտվան Արևին Մեջ...»)
   Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն է 

աղերսանքներով, հոգերով, ցավերով, ու երբեմն ալ կայծկլտուն հույսերով լեցուն.

Անձուկին բոցը զիս պաշարեց, ըսպասման հիվա՜նդն եմ․ Գիշերներ միշտ անքուն կըսպասեմ ծիրանի ես դարձին։

                       -                       

Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջըրանո՜ւյշ պայիկներ, Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ։

  Փորձած է քանի մը ազատ ոտանավորներ որոնցմե ոմանք 

չափին ավանդութենեն թեև փերծած՝ չեն կրցած սակայն տեղ տեղ վտարել արտահայտումի սովորական դարձած, մաշած թելատած կերպերը։ Օրինա՞կ կ՚ուզեք՝ «Դաշտերու Մեջ»ը՝ որ խճողված թանձրություն մը ունի․