Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կյանքի թարմ կաթը ծծելու
Հեշտին այգուն ստինքներեն քաղցրածոր
.


Այս կարգեն է նաև հետևյալ տողը «Ցնորոտ Անդորրություններուն» մեջ, որ մյուս տողերուն բնական խաղացքին մեջեն մարախի մը պես դուրս կը ցատկե,

310 Եվ հուրիներ նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին։
Ուրիշ տող մը «Գետափի Երազանք»են
Ու կը նիրհեմ արբշիռ հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ։
Այս նեկտար բառին կրած չարչարա՞նքը հապա։
Տափակ տուն մըն ալ «Այգերգ»են։
Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի.
Զերթ արևին լեզվակն ոսկի՝ որ կը ծծե մշուշն այգուն.
Ո՞ւր է ճաճանչն, հուրքը ջերմին՝ որ մառախուղն առնե տանի,
Սեր-արևիդ (ևն, ևն.)

Անոնց թվումը տաղտկալի հարկ մըն է, մինակ պետք է 320 խոստովանիլ թե եթե ոչ շատ, գեթ բավական կարելի էր երկարել։

Հորինվածի տեսակետին գալով, ըսենք թե Մեծարենց ընդհանրապես հնչուն ու ինքնեկ հանգեր ունի, եթե ասիկա արժանիք մըն է․ «ը» ձայնին հաճախությունը շատ զգալի է․ բայց նորերը ատիկա ներդաշնակության պայման չեն նկատեր․ ճաշակի խնդիր, թերևս։ Գալով հատածի կազմության միջոցին բառերու վանկատումին, նորերը կը կարծեն թե եթե վանկը նայ տառերով կազմված ըլլա ներդաշնակության դեմ չըլլալե ավելի արտասանության նրբություն մը կու տա․ օրինակով խոսի՞նք.

Իր երանգնե/րը նրբին.


«րը» ձայնը, հոս ըսա տաղաչափության, ներելի չէ, իբրև դիմորոշ հոդով ավարտող․ նորերը անճաշակ չեն գտներ այս բանը, ըսի՛։

«Ծիածանի» բարբառը ունի երաժշտականություններ․ իբրև օրինակ հիշենք «Շերամին Նինջը» և «Մտերմիկ Տեսիլները»։ Երկուքն ալ քերթության թանկ գեղորներ։

Կրճատումի խորթ ձևեր բնավ չունի «Ծիածան»ին հեղինակը, որչափ որ կը հիշեմ, ասիկա իմ աչքիս արժանիք չի թվիր․ դար մը վերջի սերունդը ապահովաբար մեզ ամենս ալ մեկ ջրով պիտի