340 լվա. մեջը ըլլալով այս մասին ամենեն խղճամիտները․ և կամ, օրինակի համար, լեզվական խորթություններ, ոչինչ, բայց ոչի՜նչ կը պակսեցնեն արժանիքեն․ ինչպես որ անոնց չգոյությունը դրական արժանիք մը չենթադրեր։
Իր ձայնյակները անստգյուտ հորինված մը ունին, կարծեմ ասիկա դրական արժանիք մը չէ անշուշտ բայց մեկը որ ձայնյակներ (sonnet) գրել կ’ուզե՝ հարգելու Է եղած կանոնները և կամ հրաժարվելու Է ձայնյակ գրած ըլլալու հավակնութենեն՝ որ մազի չափ իսկ արժեք չունի։
Վերջակետեն առաջ կրնանք ըսել թե «Ծիածան»ը ունի թերություններ՝ ինչպես արժանիքներ․ մետը անշուշտ արժանիքին կողմը պետք Է ծռի, այլապես գոյության
350 իրավունք ձեռք բերելու չէր, սակայն այդ արժանիքը, հարաբերապես այսինքն բանաստեղծության ընդհանրական ըմբռնումով՝ մեծ բան մըն է արդյոք․ օ՜ հ, ո՜չ անշուշտ։ Եթէ «Ծիածան»ը հասուն ու բազմակողմանի գործ մը չէ, տարակույս չկա, որ վիժած մըն ալ չէ։ «Ծիածան»ը մութին մեջ խարխափանք մը չէ․ նշմարված ճամբաներուն լույսը կը թրթռա հոն․ ճամբորդը դեռ կը դեգերի սակայն, եթե չի վարանիր․ ասիկա բնական ու ներելի է դեռ շատ երիտասարդ հեղինակի մը համար՝ որ տակավին իր մտային զարգացումին լիությանը մեջ թևակոխած չէ։ Ակներև է, որ համաշխարհիկ բաբախումներ չունի իր սիրտը․ պզտիկ կամ մեծ, անձնականություններ միայն ունի դեռ․
360 ամբողջովին բնությունով տոգորվաձ չէ․ բնությունը գլխագիրով, (ինչպես պիտի ուզեր ըսելՀարությունյան ճարտարամտորեն) լեռն ու դաշտը, հեղեղատն ու առուն չեն մինակ բնություն, ըսելու հա՞րկ կար։
Փափագելի էր ուրեմն, որ Մեծարենց ջանար իր էութենեն դուրս ելլել, չէ թե մինակ «Ծիածան» հեղինակը այլ մեր բոլոր բանաստեղծներն ալ մերկանալու են այլևս եսին տաղտկալի ոչնչաբանություններեն․ մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները բաբախելու համար Բնության սիրով․ բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա․ թե ոչ բանաստեղծ
370 չէ իրապէս. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան